Այսօր տեղի ունեցավ Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Սաութհեմպտոն» խաղը:
Խաղի 25-րդ րոպեին հաշիվը բացեց օրեր առաջ «Չելսիին» միացած Դեմբա Բան: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Էդեն Ազարը կրկնախատկեց հաշիվը՝ 2:0: Սակայն դա չկոտրեց հյուրերին, ովքեր 58-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը, իսկ 75-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ջեյսոն Պանչեոնը՝ 2:2: Խաղի մնացած հատվածում թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
«Չելսին» վաստակած 42 միավորով կմնա 3-րդ հորիզոնականում:
Գոլեր. Բա՝ 25ր, Ազար՝ 45ր, Լամբերտ՝ 58ր, Պանչեոն՝ 75ր