Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Գուս Հիդինգի սաները ոչ ոքի խաղացին սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց «կապույտների» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան։ 33-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը։ Երկրորդ խաղակեսում էլ ինքնագոլի և գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Մաքլինը։
Այս հանդիպումից հետո «Չելսին» կշարունակի մնալ աղյուսակի երկրորդ կեսում։
Գոլեր․ Ասպիլիկուետա՝ 20ր, Գարդներ՝ 33ր, Մաքլին՝ 73ր (ինքն․), 86ր։