Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Կապույտները» սկզբունքային խաղում վստահ հաղթանակ տարան Դևիդ Մոյեսի սաների նկատմամբ: «Չելսին» երեք գնդակ ուղարկեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը և երեք անգամ էլ աչքի ընկավ կամերունցի հարձակվող Սամուել Էտո՚Օն:
«Յունայթեդին» հաջողվեց միայն հեղինակության գնդակը խփել:
«Ազնվականները» հաղթեցին 3:1 հաշվով և վաստակած 49 միավորով կշարունակեն զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Էտո՚Օ՝ 17ր, 45ր, 49ր, Չիչարիտո՝ 78ր: