Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի սաները հյուրընակելցին առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»:
«Չելսին» կամային հաղթանակ տարավ «Քարդիֆի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Ջորդան Մատչը, որից հետո հյուրերը չորս գնդակ բաց թողեցին:
«Կապույտներից» դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական գոլերի հեղինակ էլ դարձան Սամուել Էտո’Օն և Օսկարը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» բարձրացավ աղյուսակի 2-րդ հորիզոնական:
Գոլեր․ Մատչ՝ 10ր, Ազար՝ 33ր, 82ր, Էտո’Օ՝ 66ր, Օսկար՝ 78ր: