Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում միմյանց էին հանդիպել առաջնության երկու առաջատարները: «Չելսին» հյուրընկալել էր «Սուոնսի Սիթիին»:
Մինչ այս խաղը երկու թիմերն էլ երեք խաղում տարել էին երեք հաղթանակ: Այս խաղով իր հաղթարշավը շարունակեց լոնդոնյան ակումբը, որը 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ: Ժոզե Մոուրինյոյի թիմի հաղթանակն իր հեթ-տրիկով կերտեց Դիեգո Կոստան: Լոնդոնցիներից մեկ ագամ էլ աչքի ընկավ Լոիկ Ռեմին:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Թերրի՝ 11ր (ինքն.), Կոստա՝ 45ր, 56ր, 67ր, Ռեմի՝ 81ր, Շելվի՝ 86ր: