Լոնդոնյան «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հիասթափված հայտնել է, որ իր թիմը նորից մնաց առանց տիտղոսի, սակայն հույս է հայտնել, որ կարող են հաղթել մնացած մրցաշարերում:
-Եվ նորից առանց հաղթանակի և տիտղոսի… Տխուր է: Մենք բոլորս հիասթափված ենք: Այսօր, մեզ մոտ նորից ոչինչ չէր ստացվում: Խոսքս վերջնական հարվածի մասին է: Առաջին խաղակեսին գնդակն ամբողջությամբ մեզ մոտ էր, սակայն գոլ չխփեցինք: Իսկ խաղի ավարտին կորցրինք երկու փայլուն պահ: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում թիմի հետ: Տպավորություն է ստեղծվում, որ ֆուտբոլիստները պարզապես չեն հասկանում միմյանց:
Մնացած մյուս մրցաշարերում պետք է փորձենք հաղթել: Դժվար կլինի, բայց մենք այլ տարբերակ չունենք,- ասել է Չեխը: