«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարծիք է հայտնել երեկ կայացած «Ստյաուայի» հետ խաղի մասին: Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «ազնվականները» հյուրընկավել էին բուխարեստյան թիմին: Տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով:
-Եթե հաշվի չառնենք 11 մետրանոցը, ապա նրանք կատարել են ընդամենը 2 հարված, որոնք այնքան էլ վտանգավոր չէին: Իրականում, մենք ավելի ուժեղ էինք: Ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք գոլի վերածել:
1:0 հաշվով պարտությունն արտագնա խաղում լավագույն արդյունքը չէ: Բոլորը տեսան, թե «Մանչեսթեր Յունայթեդն» ինչ ստացավ «Ռեալի» արտագնա գոլերից: Եթե չես կարողանում արտագնա խաղում գոլ խփել, ապա իրավիճակը շատ վտանգավոր է դառնում: Ափսոս, որ չխփեցինք:
«Ստյաուան» թիմային լավ խաղ ցուցադրեց: Մենք գիտեինք, որ այն ուժեղ թիմ է, այնպես որ պետք չէ զարմանալ:
Կիրակի օրը Անգլիայի գավաթի խաղարկությունում «Չելսին» խաղում է «Յունայթեդի» հետ: Այս հանդիպումը լավագույն միջոցն է՝ մոռանալու Բուխարեստում կրած պարտությունը,- ասել է Չեխը: