«Չելսին» պետք է ետ բերի մեկ գնդակի տարբերությունը, որպեսզի դուրս գա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլ՝ սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ:
Անցած ամիս «Չելսին» Դորտմունդում 1:0 հաշվով պարտություն կրեց՝ միակ գնդակը բաց թողնելով Կարիմ Ադեյեմիի հարվածից հետո, ով, ի դեպ, մկանային վնասվածքի պատճառով չի ժամանել Լոնդոն։
Քանի որ «ազնվականները» երկար ժամանակ է ինչ դուրս են մնացել Լիգայի գավաթից և Անգլիայի գավաթից, իսկ նրանց հեռանկարները Պրեմիեր լիգայում մռայլ են, Չեմպիոնների լիգան ավտոմատ կերպով մղվում է առաջին պլան Գրեհեմ Փոթերի և նրա խաղացողների համար:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Դորտմունդի համար այս ճանապարհորդությունը առաջացնի տհաճ հիշողություններ (ֆուտբոլային տեսանկյունից), և դրա համար մենք ունենք մեր երկրպագուների կարիքը»:
«Սա մեծ հանդիպում է, դա էմոցիոնալ շատ կարևոր է մեզ համար։ Սթեմֆորդ Բրիջում շատ յուրահատուկ երեկո է լինելու»:
«Մենք ունեցել ենք խաղեր, որտեղ կարող էինք մեկից ավելի գոլ խփել, և սա այնպիսի խաղ է, որը մեզ անհրաժեշտ էխաղալ մաքսիմալ ջանասիրությամբ: Մենք խաղում ենք բարձրակարգ թիմի դեմ: Մի թիմի դեմ, որը լավ մարզավիճակում է և հաղթում է»,- ասել է Փոթերը:
«Չելսին» առաջին անգամ է հյուրընկալում Դորտմունդի «Բորուսիային»:
Փետրվարին Դորտմունդում «Չելսին» ութերորդ անգամ պարտվեց երկխաղյա դիմակայությունում արտագնահանդիպումների առաջին խաղում: Նախորդ յոթ դեպքերում «կապույտները» ավելի շատ հաղթել են քան պարտվել(4 ընդդեմ 3-ի):
Դորտմունդի «Բորուսիան» առաջադիմել է իր նախորդ վեց հանդիպումներից հինգում՝ հաղթելով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա առաջին խաղում: Բացառություն էր կազմում ՊՍԺ-ն 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում։
«Չելսին» հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին ինը տնային հանդիպումներից յոթում (1 ոչ-ոքի, 1 պարտություն):
«Չելսին» առաջին հանդիպման ժամանակ ութ հարված կատարեց դարպասին, ինչը «կապույտների» լավագույն ցեուցանիշն է Չեմպիոնների լիգայի խաղերում, որտեղ նրանք գոլ չեն խփել (2003/04-ից ի վեր):
Դորտմունդի «Բորուսիան» 1996/97 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կարող է հաղթել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմադրությունների երկու հանդիպումներում էլ։
Դորտմունդի «Բորուսիան» պարտվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին ութ արտագնա հանդիպումներից յոթում (1 հաղթանակ):
Կայ Հավերցը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում ավելի շատ հարված է կատարել (16) քան «Չելսիի» ցանկացած այլ խաղացող:
Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում՝ չորս գոլով:
Տիագո Սիլվան շարունակում է մնալ Չելսիի հիվանդանոցում, սակայն Ռիս Ջեյմսն ու Քրիստիան Պուլիշիչը արդեն ապաքինվել են։ Մեյսոն Մաունտը բաց է թողնում այս հանդիպումը որակազրկման պատճառով:
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. պատասխան խաղ
Չելսի (Անգլիա) – Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա). Առաջին հանդիպում՝ 0:1
«Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ. 00:00