• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների լիգա՝ «Ռեալ Մադրիդ» «Լիվերպուլ»։ (5 – 2) Անոնս

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կփորձի ետ բերել երեք գնդակի տարբերությունը Մադրիդի «Ռեալի» դեմ:

Անցյալ ամիս «Լիվերպուլը» տանը պարտություն կրեց «Ռեալից» 2:5 հաշվով:

Եվ եթե երկրպագուները դեռևս կարող էին հավատալ հրաշքին «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 7:0 հաշվով հաղթանակից հետո, ապա անցած տուրում «Բորնմուտից» կրած 1:0 հաշվով պարտությամբ Յուրգեն Կլոպի թիմը իր երկրպագուներին իջեցրեց երկնքից:

«Եթե մեր շանսերը ընդամենը մեկ տոկոս են, ապա ես պարտավոր եմ փորձել օգտագործել այդ տոկոսը: Մենք այստեղ ենք խաղալու չափազանց ուժեղ մրցակցի դեմ և փորձելու հաղթել հանդիպումը»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ:

Մադրիդի «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» դեմ իր վերջին յոթ հանդիպումներից վեցում (1 ոչ-ոքի), թեև նրանք պարտվել են «կարմիրների» հետ առաջին երեք հանդիպումներում եվրագավաթում / Չեմպիոնների լիգայում:

«Լիվերպուլը» մեկն է այն չորս անգլիական թիմերից, որոնք հաղթել են «Ռեալին» արտագնա խաղում (0-1 2009 թվականի փետրվարին): Սակայն «կարմիրների» վերջին երկու այցերը Սանտիագո Բերնաբեու ավարտվել են պարտությամբ։

Մադրիդի «Ռեալը» հաղթել է Եվրոպայի գավաթի/Չեմպիոնների լիգայի 27 խաղերից 26-ում, երբ նրանք հաղթել են առաջին արտագնա խաղը:

Առաջին հանդիպման ժամանակ «Լիվերպուլն» իր պատմության մեջ միայն երկրորդ անգամ բաց թողեց հինգ գնդակ եվրոպական ցանկացած մրցաշարի շրջանակներում մեկ խաղում։

«Լիվերպուլը» երբեք չի պարտվել երկու խաղում չորս գնդակի տարբերությամբ:

«Լիվերպուլը» մեկն է այն չորս թիմերից, որոնք հաղթանակած են դուրս եկել Չեմպիոնների լիգայի երկու խաղում՝ պարտվելով առաջին խաղում 3+ գնդակի տարբերությամբ (Բարսելոնայի դեմ 2018/19 մրցաշրջանում, 3-0 արտագնա պարտություն)։

«Ռեալ Մադրիդը» կանցկացնի Չեմպիոնների լիգայի 300-րդ խաղը՝ առնվազն 20-ով ավելի, քան ցանկացած այլ ակումբ՝ 1992 թվականից ի վեր:

Մադրիդի «Ռեալը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում 5-րդ անընդմեջ տնային խաղում՝ առաջին անգամ 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբեր այս մրցաշարում ութ տնային հաղթանակներից հետո:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի իր վերջին 19 խաղերում խփել է 19 գոլ և համարվում է լավագույն ռմբարկուն «Լիվերպուլի» դեմ խաղերում Եվրոպայի գավաթի/Չեմպիոնների լիգայում (6):

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը Չեմպիոնների լիգայի իր վերջին 18 խաղերում մասնակցել է իր թիմի 18 գոլի (10+8) և ավելի շատ (5) գոլ խփել «Լիվերպուլի» դեմ, քան այս մրցաշարի ցանկացած այլ թիմ:

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի իր վերջին վեց խաղերից յուրաքանչյուրում:

Այս հանդիպման նախօրեին «Լիվերպուլը» կորցրեց կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնին և Ստեֆան Բայետիչին: Առաջինը հիվանդացել է, իսկ երկրորդը՝ մկանային խնդիրներ ունի։ Տիագո Ալկանտարան ու Լուիս Դիասը դեռ բուժման մեջ են, Արթուր Մելոն Չեմպիոնների լիգայում հայտավորված չէ։

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ․ Պատասխան խաղ։
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա). Առաջին հանդիպում՝ 5:2

Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտ՝ 00:00

Հետաքրքիր փաստեր