Այսօր շվեյցարիական Նիոնում կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը:
Անգլիական չորս ակումբներին հայտնի դարձան իրենց հակառակորդները: Ավելի լուրջ մրցակիցներ են ստացել «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», ովքեր իրենց խմբերում զբաղեցրել էին երկրորդ տեղը: «Քաղաքայիններին» բաժին է հասել իսպանական «Բարսելոնան», իսկ «զինագործներին»՝ գործող չեմպիոն «Բավարիան»:
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը հունական «Օլիմպիակոսն» է, իսկ «Չելսիինը»՝ թուրքական «Գալաթասարայը»:
Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները.
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Միլան» (Իտալիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)
«Բայեր» (Գերմանիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Չելսի» (Անգլիա)
«Շալկե-04» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)
«Զենիթ» (Ռուսաստան) – «Բորուսիա» (Գերմանիա)
«Արսենալ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)