Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Նիկոսիայի ԱՊՈԵԼ-ին։
Լոնդոնյան ակումբը վստահ խաղ անցկացրեց Կիպրոսում՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով դաշտի տերերի դարպասը։ Երեք գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմն» ունի 6 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ կիսում է H խմբի առաջին հորիզոնականը։
Գոլեր․ Քեյն՝ 39ր, 62ր, 67ր։