Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղում «Չելսին» հյուրընկալվել էր իսպանական «Ատլետիկոյին»։
«Ազնվականները» կամային հաղթանակ տարան «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Անտուան Գրիզմանը։ 59-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Ալվարո Մորատան, իսկ վերջին րոպեին լոնդոնյան ակումբին հաղթանակ պարգևեց Միշի Բատշուաին։
Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 6 միավոր և գտնվում է C խմբի առաջին հորիզոնականում։
Գոլեր․ Գրիզման՝ 40ր (11մ), Մորատա՝ 59ր, Բատշուաի՝ 90ր։