Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին։
«Կարմիր սատանաները» մարզումային մրցավեճ ունեցան ռուսական ակումբի հետ՝ հաղթելով 1-4 հաշվով։ Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն։ Մեկ գոլ հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ իր վաստակած 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Անտոնի Մարսյալը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմն ունի 6 միավոր և գլխավորում է A խումբը։
Գոլեր․ Լուկակու՝ 4ր, 27ր, Մարսյալ՝ 18ր (11մ), Մխիթարյան՝ 57ր, Կուչաև՝ 90ր։