Չեմպիոնների Լիգայի B խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր գերմանական «Վոլֆսբուրգին»։
Լուի վան Գալի սաները կամային հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Գոլ բաց թողնելուց հետո առաջին խաղակեսում հաշիվը վերականգնեց Խուան Մատան, իսկ հաղթական գնդակը Մատայի ֆանտաստիկ փոխանցումից հետո խփեց Քրիս Սմոլլինգը։
Այս հաղթնակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 3 միավորով հավասարվեց խմբի մյուս մասնակիցներին։
Գոլեր․ Կալիջուրի՝ 4ր, Մատա՝ 34ր, Սմոլլինգ՝ 53ր։