Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր վերջին խաղում «Չելսին» հյուրընկալել էր «Պորտուին»։
Ժոզե Մոուրինյոյի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Իվան Մարկանոյի ինքնագոլից հետո «կապույտների» առավելությունը կրկնապատկեց Վիլլիանը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» G խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ հաջորդ փուլ։
Գոլեր․ Մարկանո՝ 12ր (ինքն․), Վիլլիան՝ 52ր։