Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցեց շոտլանդական «Սելթիկի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 100% արդյունավետություն ունեցող «քաղաքայինների» հաղթական շարքն ընդհատվեց «Սելթիկ Պարկում»։ Առանց Քևին դե Բրույնեի խաղացող «Սիթին» 3-3 ավարտեց խաղը։ Գոլի և ինքնագոլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, մեկական անգամ էլ դաշտի տերերի դարպասը գրավեցին Ֆերնանդոն և Նոլիտոն։ «Սելթիկից» էլ դուբլի հեղինակ դարձավ երիտասարդ Մուսա Դեմբելեն։
Այս խաղից հետո «Սիթին»՝ վաստակած 4 միավորով 2-րդն է C խմբում։
Գոլեր․ Դեմբելե՝ 3, 47ր, Ֆերնանդո՝ 11ր, Ստերլինգ՝ 20ր (ինքն․), 28ր, Նոլիտո՝ 55ր։