«Չելսին» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղն անցկացրեց Ռումինիայի չեմպիոն «Ստյաուայի» հետ:
«Բազելից» կրած պարտությունից հետո «ազնվականները» մեծ առավելությամբ հաղթեցին «Ստյաուային»: Դուբլի հեղինակ դարձավ Ռամիրեսը, մեկ անգամ էլ ռումինացիների դարպասը գրավեց Ֆրենկ Լեմպարդը: 44-րդ րոպեին դաշտի տերերից ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիել Գեորգիևսկին:
Գոլեր․ Ռամիրես՝ 19ր, 55ր, Գեորգիևսկի՝ 44ր (11մ), Լեմպարդ՝ 90ր: