Չեմպիոնների Լիգայի D խմբի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Չեխիայում վստահ հաղթանակ տարավ Պլզենի «Վիկտորիայի» նկատմամբ:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 48-րդ րոպեին հաշիվը բացեց Էդին Ջեկոն: «Քաղաքայինները» ևս երկու գնդակ կարողացան ուղարկել դաշտի տերերի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն և Սերխիո Ագուերոն:
Գոլեր․ Ջեկո՝ 48ր, Տուրե՝ 53ր, Ագուերո՝ 58ր