Չեմպիոնների Լիգայի D խմբում «Արսենալը» պատասխան հանդիպումն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ:
Արսեն Վենգերի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին գերմանական ակումբի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Յայա Սանոգոն և Ալեքսիսի Սանչեսը:
Այս հաղթանակից հետո «Արսենալն» ապահովեց տեղը փլեյ-օֆֆ փուլում:
Գոլեր. Սանոգո՝ 2ր, Սանչես՝ 57ր: