Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում իր պատասխան խաղն անցկացրեց գործող չեմպիոն «Բավարիայի» հետ:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Այս անգամ ավելի ուժեղ գտնվեց «Բավարիան»՝ հաղթելով 3:1 հաշվով:
Ինչպես առաջին խաղում, այս անգամ էլ առաջինը հաջողության հասան «մանկույանցիները», սակայն 20 րոպեում 3 գոլ բաց թողեցին՝ հայտվելով պարտվողի կարգավիճակում: Խաղի հաշիվը 57-րդ րոպեին բացեց Պատրիս Էվրան, ում գոլն ընդամենը 2 րոպե հաշվի մեջ առջևում պահեց «Յունայթեդին»: Գերմանական ակումբից գոլերի հեղինակ դարձան Մարիո Մանջուկիչը, Թոմաս Մյուլերը և Արիեն Ռոբենը:
Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 4:2 հաշիվը, ինչն էլ «Բավարիային» դուրս բերեց կիսաեզրափակիչ:
Գոլեր. Էվրա՝ 57ր, Մանջուկիչ՝ 59ր, Մյուլեր՝ 68ր, Ռոբեն՝ 76ր: