Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր իտալական «Ռոմային»:
«Քաղաքայիններն» արագ բացեցին հաշիվը, սակայն չկարողացան պահպանել ձեռք բերած առավելությունը և այս խաղից վաստակեցին ընդամենը 1 միավոր:
Սերխիո Ագուերոյի գոլին 23-րդ րոպեին պատասխանեց Ֆրանչեսկո Տոտտին:
Գոլեր. Ագուերո՝ 4ր, Տոտտի՝ 23ր: