Չեմպիոնների Լիգայի G խմբում «Չելսին» իր պատասխան հանդիպումն անցկացրեց գերմանական «Շալկե-04»-ի հետ:
«Ազնվականները» ջախջախեցին Ռոբերտո դի Մատեոյի սաներին: «Չելսին» հաշվի մեջ առաջ անցավ արդեն 2-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ջոն Թերրին։ 29-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Վիլլիանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը խոշոր դարձավ ինքնագոլի շնորհիվ:
Երկրորդ խաղակեսում էլ մեկական գոլ հեղինակեցին Դիդիե Դրոգնա և Ռամիրեսը:
Գոլեր. Թերրի՝ 2ր, Վիլլիան՝ 29ր, Կիրխոֆ՝ 44ր (ինքն.), Դրոգբա՝ 76ր, Ռամիրես՝ 78ր: