«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը շարք է վերադարձել և այժմ պատրաստ է մասնակցել «Տոտտենհեմի» հետ խաղին, որը տեղի կունենա այս շաբաթ՝ «Լիբերթի» մարզադաշտում:
Իսպանացի պաշտպանը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին 7 շաբաթը: Ֆլորեսը «կարապներին» չկարողացավ օգնել նաև Լիգայի գավաթի եզրափակչում:
Սակայն պաշտպանը արդեն սկսել է մարզումները և կարող է մասնակցել թիմի առաջիկա խաղին:
-Չիկոն լավ է մարզվում: Մեծ է հավանականությունը, որ նա կլինի մեկնարկային կազմում: Ամեն ինչ պարզ կլինի ուրբաթ օրը,- «Սուոնսիի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: