«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը մոտ է Քաթարի «Լեխվիյա» ակումբ տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Մեկ ամիս առաջ «Լեխվիայի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց «կարապների» նախկին մարզիչ Միքայել Լաուդրուպը: Դանիացի մարզիչը Ֆլորեսի հետ աշխատել է ոչ միայն «Սուոնսիում», այլ նաև «Մալյորկայում»:
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա իսպանացին մարզումների ժամանակ տարաձայնություն ունեցավ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Գարի Մոնկի հետ, և այդ պահից սկսեցին խոսել «Լիբերթիից» Չիկոյի հեռանալու մասին:
Ավելացնենք, որ այս ամառ «Սուոնսին» արդեն բաժանվել է Ալեխանդրո Պոսուելոյից և Միչուից: