«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը չի ցանկանում հեռանալ «Օլդ Թրաֆորդից»:
Լուրերի համաձայն, Էրնանդեսն այնքան էլ ուրախ չէ Ռոբին Վան Պերսիի, Ուեյն Ռունիի և Դենիել Ուելբեքի հետ մրցակցության համար և մտածում է տեղափոխվել մեկ այլ ակումբ, որտեղ խաղալու ավելի շատ ժամանակ կստանա:
Մամուլում նաև խոսվում էր այն մասին, որ «Յունայթեդը» Խավիերին կօգտագործի որևէ աստղային ֆուտբոլիստ ձեռք բերելու գործընթացում:
Այդուհանդերձ, Պրեմիեր Լիգայի 22 խաղերում Չիչարիտոն 10 գոլ է հեղինակել, և երջանիկ լինելու պատճառներ ևս ունի:
-Նա շատ երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում»: Խավիերն այստեղ է արդեն 3 տարի, և 2 անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի հաղթող: Քչերը կարող են նման հաջողությունների հասնել,- ֆուտբոլիստի գործակալ Էդուարդո Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: