«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը Մեքսիկայի հավաքականի վերջին ընկերական խաղի ժամանակ վնասել է աջ ծունկը:
25-ամյա Չիչարիտոն այդ վնասվածքը ստացել է Նիգերիայի հավաքականի դարպասապահ Վինսենտ Էնեյամայի հետ բախման ժամանակ: Խավիերը փոխարինվեց առաջին խաղակեսում և այժմ սպասում է իր բուժզննման արդյունքներին:
-Նրա մոտ կապտուկներ են, բայց չի բացառվում, որ ջլերի ձգում լինի: Նա ընդամենը ցավ է զգացել այդ հատվածում, և նախկինում ծնկի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Կապտուկը նրա ծնկի միջին հատվածում էր: Սպասենք և տեսնենք, թե ինչ խնդիր կա,- Մեքսիկայի հավաքականի բժիշկ Խոսե Գվադելուպե Վասկասի խոսքերն է մեջբերում ESPN-ը: