• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չնայած վիրահատությանը Գվարդիոլան շարունակում է աշխատել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Խուանմա Լիլյոն ասել է, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է աշխատել՝ չնայած մեջքի վիրահատությանը:

Գվարդիոլան այս շաբաթվա սկզբին վիրահատվել է Բարսելոնայում, և «Սիթին» հաջորդ երկու հանդիպումները «Շեֆիլդ Յունայթեդի» և «Ֆուլհեմի» դեմ կանցկացնի առանց գլխավոր մարզչի:

Այս հանդիպումներում «քաղաքայիններին» խաղադաշտ կառաջնորդի Լիլյոն, սակայն Գվարդիոլան դեռ մեծ դեր ունի թիմի նախապատրաստական ​​գործընթացում։

«Կապը շարունակվում է: Պեպը հենց հիմա հետևում է «Շեֆիլդի» դեմ խաղի պատրաստական աշխատանքներին: Նրա առողջությունն իսկապես կարևոր է, սակայն դա չի խանգարում նրան լինել այնպիսին, ինչպիսին կա: Նա լիովին կենտրոնացած է խաղի վրա»:

«Նա մեզ ասաց, որ վիրահատությունը հաջող է անցել: Նրա ապաքինումը կպահանջի մի փոքր ժամանակ, նա իրեն լավ է զգում»,- Լիլյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։