«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան չի կարծում, որ իր ակումբը պետք է գնի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին:
«Քաղաքայինների» հիմնական դարպասապահ Ջո Հարտը դարձյալ քննադատությունների է ենթարկվում «Բավարիայի» դեմ խաղում թույլ տված սխալների համար: Այդ խաղից հետո բրիտանական թերթերում Կասիլյասի անունը կապվում է հենց «Սիթիի» հետ:
Ինչպես հայտնի է, իսպանացի դարպասապահը վերջին շրջանում մրցակցությունում զիջում է Դիեգո Լոպեսին, ինչի պատճառով հավանական է, որ ձմռանը Իկերը կլքի հարազատ ակումբը: Սակայն Սաբալետան չի կարծում, որ իրենց ներկայիս դարպասապահը զիջում է Կասիլյասին:
-«Մանչեսթեր Սիթին» Կասիլյասի կարիքը չունի: Նրա անունը շատ ակումբների հետ է կապվում, սակայն ես հուսով եմ, որ նա կմնա Մադրիդում,- Սաբալետայի խոսքերն է մեջբերում Marca-ն: