«Սաութհեմպտոնի» նորեկ Պաբլո Օսվալդոն հայտնել է, որ «Ռոման» իրեն այլ ընտրություն չթողեց, քան ակումբից հեռանալը:
Նախորդ ամիս «Սաութհեմպտոնն» իր համար տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ գնելով Իտալիայի հավաքականի հարձակվողին:
-Ես ցանկացա արտասահմանում հանդես գալու փորձ ստանալ և «Սաութհեմպտոնն» ամենլավ տարբերակն էր: Դա իմ որոշումն էր, չնայած որ «Ռոման» ինձ հասկացրեց, որ պետք է հեռանամ:
Իրական երկրպագուները միշտ ինձ կսիրեն: Ես ընտրել եմ «Սաութհեմպտոնը» և չեմ զղջում,- Օսվալդոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: