• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պալինյան նոր պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ

Կիսապաշտպան Ժոաու Պալինյան նոր պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ, որը նախատետված է մինչև 2028 թվականի ամառը։

Պալինյան փայլեց իր նորամուտային մրցաշրջանում «Ֆուլհեմում»՝ միանալով լոնդոնյան ակումբին «Սպորտինգից» 20 միլիոն ֆունտով:

Անցյալ ամառ Պալինյան դարձավ մեծ ակումբների թիրախ՝ տրանսֆերային պատուհանի վերջում մեկնելով Մյունխեն՝ գործարք կնքելու «Բավարիայի» հետ, սակայն տրանսֆերը ձախողվեց այն պատճառով, որ «Ֆուլհեմը» այլևս ժամանակ չուներ Ժոաուին փոխարինող ձեռք բերելու համար։

Ըստ շրջանառվող լուրերի՝ «Բավարիան» պատրաստվում է հունվարին վերադառնալ Պալինյայի հետևից։ Չնայած դրան, «Ֆուլհեմը» որոշել է պարգևատրել 28 ամյա պորտուգալացուն լավ խաղի համար։

Պալինյայի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը, և «սպիտակները» ունեն այն 12 ամսով երկարաձգելու տարբերակ:

«Ես երջանիկ եմ: Այս վերջին շաբաթների ընթացքում ինձ համար շատ բան է տեղի ունեցել, դուք շատ բաներ եք լսել իմ ապագայի մասին, բայց ես կենտրոնացած եմ «Ֆուլհեմում» իմ աշխատանքի վրա:»

«Ես միշտ 100 տոկոսով նվիրված եմ եղել այս ակումբին, լիակատար հարգանքով եմ վերաբերվում ակումբին և երկրպագուներին: Առաջին իսկ օրվանից նրանք մեծ աջակցություն են ցուցաբերել ինձ և իմ ընտանիքին, և ես դա զգացել եմ առաջին իսկ պահից, երբ ժամանել եմ այստեղ»:֊ Պալինյայի խոսքերն է մեջբերում FFCtv-ին։

Ավելացնենք, որ միևնույն ժամանակ նոր պայմանագիր՝ մինչև 2027 թվականի հունիսը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ, ստորագրել է հենակետային կիսապաշտպան Հարիսոն Ռիդը, ով իր հինգերորդ մրցաշրջանն է անցկացնում «Ֆուլհեմի» կազմում։

Հետաքրքիր փաստեր