«Սաութհեմպտոնի» վինգեր Ջեյսոն Պանչեոնը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Նոր պայմանագրով Պանչեոնը «Սաութհեմպտոնում» կմնա մինչև 2016թ-ը:
Ջեյսոնի նախորդ պայմանագիրը կլրանար ընթացիկ մրցաշրջանի ավարտին և խոսվում էր, որ անգլիացի կիսապաշտպանը կարող է «Սուրբ Մարիամի» մարզադաշտը լքել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Սակայն «Սաութհեմպտոնի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հաջողվեց համոզել 26-ամյա Ջեյսոնին չհեռանալ: Ավելացնենք, որ Պանչեոնին այս մրցաշրջանում է հաջողվել տեղ գտնել թիմի հիմնական կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Ջեյսոնը մասնակցել է 26 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: