«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն վստահ է, որ թիմն ավելի ուժեղ կդարձնի հաջորդ մրցաշրջանի համար:
Դի Կանիոն, մարտին գլխավորելով «Սանդերլենդը», կարողացավ մի քանի կարևոր արդյունքի հասնել: Մինչդեռ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ թիմը դեռ չի ապահովել տեղը Պրեմիեր Լիգայում:
Այնուամենայնիվ, իտալացի մասնագետը վստահ է, որ կարող է իրավիճակը փոխել դեպի լավը:
-Սկզբի համար եկեք համոզվենք, որ մենք մնում ենք Պրեմիեր Լիգայում, իսկ դրանից հետո ես ամեն ինչ այստեղ կփոխեմ: Դա չի նշանակում, որ ես բոլորից կբաժանվեմ: Ոչ, ես կթողնեմ ճիշտ ֆուտբոլիստներին և ձեռք կբերեմ անհրաժեշտ խաղացողների:
Երբ ես տեղափոխվեցի, այստեղ մեռած մթնոլորտ էր: Ֆուտբոլիստները չէին շփվում միմյանց հետ, մտերիմ չէին: Լավ տղաներ են, սակայն բոլորն էլ բաժանվել էին փոքրիկ խմբերի: Եվ եթե մենք դուրս չմնանք, իսկական հրաշք կլինի,- հայտնել է Դի Կանիոն: Goal