«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն կարծում է, որ իր թիմին սպասվում է ավելի հաջող մրցաշրջան, քան նախորդն էր:
Հիշեցնենք, որ Դի Կանիոյի ժամանումը Սանդերլենդ անցած մրցաշրջանի վերջում փրկեց «կատուներին» Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց: Նոր մրցաշրջանին պատրաստվելով` իտալացի մասնագետը չի թաքցնում, որ Պրեմիեր Լիգայում մնալու համար պայքարելն իր պլաններում չի մտնում:
-Ինձ պետք է մի փոքր փոխել մեր մտածելակերպը, քան այն, որը մենք ունեինք անցած տարի: Սակայն ես կարող եմ ասել, որ ինչ-որ բան շատ է փոխվել, և ես իսկապես կարծում եմ, որ մեզ լավ մրցաշրջան է սպասվում:
Մրցաշրջանի ընթացքում պլաններն ինքնին կարող են փոխվել, սակայն ես վստահ եմ, որ մենք ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնենք. մենք թիմում լավ ֆուտբոլիստներ ունենք և ավելի կենտրոնացած կխաղանք:
Դեռևս անցած մրցաշրջանում դուք տեսել եք, թե մենք ինչպես ենք փորձել խաղալ: Մենք ցանկանում ենք խաղի հստակ պլան ունենալ, մի բան, որը մեզ կառանձնացնի մնացած ակումբներից,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: