• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաոլո դի Կանիո. «Սանդերլենդն» ունի այնպիսի մարզիչ, ով կաշխատի օրական 26 ժամ»

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն խոսել է իր նոր աշխատանքի մասին:

-Իմ անձնակազմի և ինձ համար հիասքանչ հնարավորություն է՝ աշխատելու ոչ միայն Անգլիայի, այլև Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում: «Սանդերլենդի» տնային խաղերին հավաքվում է 40 հազար մարդ, և դա պարզապես անհավանական է:

Չեմ ցանկանում որևէ մեկին որևէ բան խոստանալ, որովհետև լինում է այնպես, որ խոսքերը չեն իրականանում: Սակայն երկրպագուները կարող են վստահ լինել, որ թիմն ունի այնպիսի մարզիչ, ով կաշխատի օրական ոչ թե 24, այլ 26 ժամ: Սա է իմ առաքելությունը:

Մենք ցանկանում ենք, որ մարդիկ հաճույք ստանան և հպարտանան մեր ֆուտբոլով: Կարևոր է գնահատել այս ակումբում հանդես գալու պատիվը և գործել ամբողջական ծրագրով: Այսպիսին էր իմ փիլիսոփայությունը՝ որպես ֆուտբոլիստ: Այժմ ես ունեմ նույն հայացքները՝ որպես մարզիչ,- հայտնել է դի Կանիոն:

Հետաքրքիր փաստեր