«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Կորինտեանսի» 24-ամյա կիսապաշտպան Պաուլինյոյի ձեռքբերման մասին:
Վաղուց էր խոսվում Պաուլինյոյի նկատմամբ «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին: Անձամբ Պաուլինյոն էլ չի թաքցնում իր ուրախությունը:
-Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվեցի «Տոտտենեհմ»: Սա մեծ հպարտություն է,- ասել է Պաուլինյոն:
Այս պարագայում Պաուլինյոն, ով լավագույն կողմերով հանդես եկավ Կոնֆեդերացիաների գավաթի վերջին խաղարկությանը, դարձավ տրանսֆերային այս պատուհանի ընթացքում Անդրե Վիլաշ-Բոաշի թիմի առաջին ձեռքբերումը: Լուրերի համաձայն, գործարքն արժեցել է 17 մլն ֆունտ: