Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն, ով մոտ է «Տոտտենհեմ» տեղափոխվելուն, խոստովանել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանից շահութաբեր առաջարկ է ստացել, բայց հրաժարվել է, որպեսզի Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնից չկորի:
-Ես առաջարկություն ստացա Ռուսաստանից, որտեղ ես կարող էի շատ ավելին վաստակել, քան «Կորինտիանսում»: Բայց դա ինձ համար գլխավորը չէ: Ես ցանկացա շարունակել հանդես գալ «Կորինտիանսում» Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից և աշխարհի առաջնությունից առաջ:
Ես շեշտը դրել եմ ոչ թե ֆինանսական կարողության, այլ իմ կարիերայի վրա: Գումար ամեն տեղ էլ կարելի է վաստակել: Ես կարող էի 10 անգամ ավելին վաստակել, բայց 2.5 տարի Լիտվայում և Լեհաստանում հանդես գալուց հետո, եթե ես Ռուսաստան տեղափոխվեի, ես վերջնականապես կկորեի հավաքականի ուշադրության կենտրոնից,- ESPN-ին տված հարցազրույցում խոստովանել է Պաուլինյոն:
Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը «Տոտտենհեմին» կարժենա 20 մլն եվրո: