«Նյուքասլ»-ի հարձակվող Պապիս Դեմբա Սիսեն խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանը դեռևս իր մոտ չի ստացվում:
-Ես գիտեմ, որ անցած մրցաշրջանում գոլ էի խփում ամեն խաղին: Եվ հիմա երբ իմ մոտ չի ստացվում խփել, ես ճնշված եմ լինում:
Սակայն հիմա իմ հաշվին երեք գնդակ կա և դա վստահություն է ինձ հաղորդում: Հուսանք ես շուտով կհասնեմ անցած տարվա արդյունքին,- ասել է Սիսեն:
Հիշեցնենք, որ Սիսեն «Նյուքասլ» է տեղափոխվել անցած հունվարին: Նախորդ մրցաշրջանում մասնակցել է 14 խաղի և խփել 13 գնդակ: Fotball365