«Ռեդինգի» հարձակվող Պավել Պոգրեբնյակի գործակալը հայտնել է, որ ռուս ֆուտբոլիստը մտադիր է մնալ Անգլիայում:
Անցած ամառ, չնայած «Ֆուլհեմում» ստեղծված հարմարավետ պայմաններին, Պոգրեբնյակը որոշեց տեղափոխվել «Ռեդինգ», որտեղ դարձավ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
29-ամյա ռուս ֆուտբոլիստը չկարողացավ օգնել «Ռեդինգին» մնալ Պրեմիեր Լիգայում: Սակայն Պավելը ցանկանում է մնալ Անգլիայում:
-Այո, նա ցանկանում է մնալ Անգլիայում: Առայժմ մրցաշրջանը ավարտված չէ: Նա գործող պայմանագիր ունի «Ռեդինգի» հետ: Չենք ցանկանում փակագծեր բացել,- Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում ասել է ֆուտբոլիստի գործակալ Օլեգ Արտյոմովը: