Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պատրաստ է հունվարին 5 մլն եվրոյով գնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրային: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ըստ պարբերականի` ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել Էվրային 90 հազար ֆունտ աշխատավարձ: Պատրիսը Փարիզի մեծ սիրահար է և միշտ էլ խոստովանել է, որ կցանկանար կարիերան ավարտել հայրենիքում:
Վերջին տարիներին Էվրան այլևս հաճախակի չի մասնակցում հարձակվողական գործողություններին, ինչպես նաև շատ հաճախ սխալվում է պաշտպանությունում: Հենց այդ պատճառով էլ «մանկունյացիները» հնարավոր է մտածեն նրան վաճառելու մասին, բացի այդ նորեկ Ալեքսանդր Բյուտները լավ է խաղում Պատրիսի դիրքում: