«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է անպայման հաղթի Պրեմիեր Լիգան, հակառակ դեպքում Սէր Ալեքսը կվռնդի թիմի բոլոր ֆուտբոլիստներին: Նման կարծիք է հայտնել թիմի ավագ Պատրիս Էվրան:
BBC-ին տված հարցազրույցում Էվրան մասնավորապես նշել է.
-Այժմ մենք առաջ ենք 6 միավորով, բայց սա դեռ հաղթանակի գրավական չէ: Անցած մրցաշրջանի երկրորդ կեսին մենք երկրորդ տեղում գտնվող թիմից առաջ էինք միանգամից 8 միավորով, սակայն տիտղոսը զիջեցինք «Սիթիին»: Անկեղծ կասեմ, սա լրացուցիչ ճնշում է թիմին: Ենթադրում եմ` Ֆերգյուսոնը բոլորիս կվռնդի, եթե տիտղոսը չնվաճենք: Ես չեմ կատակում, նա կարող է, իսկ անձամբ ես վախենում եմ նրա զայրույթից: Ու նրա քայլը ծիծաղելի չի լինի ոչ երկրպագուների համար, ոչ էլ հենց ֆուտբոլիստների:
«Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մենք պետք է ապացուցենք, որ մոռացել ենք այդ հանդիպումը և շարունակենք աշխատել: