«Պարմայի» նախագահ Էրմիր Կոդրան հայտնել է, որ իր ակումբը շատ մոտ էր «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիի վարձակալության հարցում համաձայնության գալուն, սակայն վերջին պահին գործարքը չի կայացել:
Նախորդ ամառ Բալոտելիի համար «Միլանին» 15 մլն ֆունտ վճարած «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, հավանական է, որ զղջացել է իր այդ որոշման համար, քանի որ Մարիոն այդպես էլ չկարողացավ ինտեգրվել մերսիսայդյան ակումբի խաղային պլանին:
-Մենք արդեն պայմանագրեր ենք ստորագրել մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, սակայն այժմ փնտրում ենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Կարող եմ ասել, որ շատ մոտ էինք Բալոտելիի հետ պայմանագիր ստորագրելուն, սակայն արդյունքում գործարքը չկայացավ,- Football Italia պարբերականին հայտնել է իտալական ակումբի նախագահը: