«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը նոր մրցաշրջանի առաջին կեսը կանցկացնի «քաղաքայինների» հետ:
Ինչպես գիտենք, անգլիացի վետերանն արդեն պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» դուստր ակումբ «Նյու-Յորք Սիթիի» հետ, որը ՄԼՍ-ում կխաղա 2015թ-ի մարտից: Ֆրենկը մինչ այդ իր մարզավիճակը կպահի «Էթիհադում»:
-Ինչպես գիտեք, Լեմպարդը պայմանագիր է ստորագրել «Նյու-Յորք Սիթիի» հետ և ԱՄՆ-ում իր աշխատանքը կսկսի հունվարին, քանի որ այնտեղ մրցաշրջանը մեկնարկում է մարտին:
Հաջորդ չորեքշաբթի նա կմիանա մեզ և կախաղա մեր թիմում: Նա գիտի, որ մենք շատ լավ թիմ ունենք: Մենք շատ խաղեր ունենք, հատկապես Չեմպիոնների Լիգայում, ուստի նա շատ կարևոր կլինի մեզ համար:
Կխաղա արդյո՞ք սեպտեմբերի 21-ին «Չելսիի» դեմ խաղում: Ես կխոսեմ նրա հետ, նա կլինի «Սիթիի» ֆուտբոլիստ և կխաղա բոլոր խաղերում,- ասել է Պելեգրինին: Manchester Evening News