«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:
Արդեն երկար ժամանակ չիլիացի մասնագետը ֆավորիտ է համարվում «Սիթիի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում: Այժմ «քաղաքայինները» սպասում են իսպանական մրցաշրջանի ավարտին, որպեսզի պայմանագիր կնքեն Պելեգրինիի հետ:
-Ես բանավոր համաձայնություն ունեմ նրանց հետ, և հույս ունեմ, որ ասված խոսքերը կպահվեն: Ես դեռ պայմանագիր չեմ կնքել նրանց հետ:
Ճիշտ է, որ «Մանչեսթեր Սիթին» շատ էր ցանկանում, որ ես լինեմ իրենց մարզիչը, և ես իսկապես շփվել եմ նրանց հետ: Քանի դեռ այս պայմանավորվածությունները չեն հանձնվել թղթին, պետք չէ ասել, որ գործարքը վերջնականապես արված է,- հայտնել է մասնագետը: Canal Sur