«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է լուրերն այն մասին, թե ինքն արդեն համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:
Անգլիայի գավաթի եզրափակչում շաբաթ օրը «քաղաքայինները» պարտվեցին «Ուիգանին» 0:1 հաշվով: Անգլիական պարբերականները միաձայն հայտնեցին, որ Պելեգրինին շուտով կփոխարինի Ռոբերտո Մանչինիին «Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Մինչդեռ այսօր «Մալագան» պաշտոնապես հայտնեց, որ Պելեգրինին չի տվել իր համաձայնությունը՝ գլխավորելու ինչ-որ մի ակումբ:
«Ես կատեգորիկ հերքում եմ, որ համաձայնվել եմ դառնալ «Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչը: Ես «Մալագայի» հետ համաձայնագիր ունեմ, որ ոչ մեկի հետ պետք է չշփվեմ, և ոչ մի այլ ակումբի հետ համաձայնության չեմ եկել:
Ոչինչ ստորագրված չէ, ոչ մի համաձայնագիր էլ չկա: Բախտս բերել է, որ ամեն տարի մեծ ակումբները հետաքրքրվում են ինձնով:
Հուսամ, որ այդ ակումբի ապագան պարզ կդառնա առաջիկա մի քանի օրերի ընթացքում»- ասված է Պելեգրինիի հայտարարության մեջ: