«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Չելսիին» չի համարում չեմպիոնական պայքարում ֆավորտ:
Վերջին 3 խաղերի ընթացքում «Սիթին» և «Արսենալը» վաստակել են ընդամենը 4 միավոր, ինչի շնորհիվ էլ «Չելսին» շրջանցել է նրանց: Սակայն Պելեգրինին կարծում է, որ դա «Չելսիին» ֆավորիտ չի դարձնում:
-Շատ դժվար է հասկանալ, թե ով է ֆավորտը: Իմ կարծիքով, ֆավորիտն «Արսենալն» է: 25 տուրերի մեծ մասում նրանք են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հետո մենք դարձանք ֆավորիտ, քանի որ մինչև նախորդ շաբաթ շատ լավ ֆուտբոլ էինք խաղում: Այժմ առջևում «Չելսին» է, բայց նրանք ֆավորիտ չեն: Մի մոռացեք նաև «Լիվերպուլի», ինչպես նաև «Էվերթոնի» և «Տոտտենհեմի» մասին:
Կարծում եմ՝ այս մրցաշրջանում հինգ ակումբներ են պայքարելու Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: