«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստովանել է, որ որևէ վախ չունի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում իրենց մրցակից «Բարսելոնայից»:
Երեկ կայացած վիճակահանությունը «քաղաքայիններին» մրցակից է տվել Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկին՝ «Բարսելոնային»: Սակայն Պելեգրինին, ով լավ ճանաչում է իսպանական գրանդներին, վախ չի զգում:
-Կարծում եմ՝ նրանք էլ են մտահոգված: «Բարսելոնան» այլևս երկու-երեք տարի առաջվա թիմը չէ: Կարծում եմ՝ դա կլինի երկու ուժեղ ակումբների մասնակցությամբ գեղեցիկ ֆուտբոլ:
1/8-րդ եզրափակչում հանդես եկող 16 ակումբներն էլ Եվրոպայում լավագույններից են, դրա համար էական չէր, թե մեր մրցակիցը «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» թե ՊՍԺ-ն կլիներ,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Star-ը: