«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին քննադատել է իր սաներին այս շաբաթ «Աստոն Վիլլայից» կրած պարտության համար:
Նախքան բիրմինգհեմցիների հետ հանդիպումը, «քաղաքայինները» գեղեցիկ և տպավորիչ հաղթանակ տարան «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ` 4:1: Սակայն, այն ֆուտբոլը, որը «Սիթին» դերբիում ցուցադրեց, «Վիլլա Պարկում» անհայտացավ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Պելեգրինին շատ դժգոհ է կատարվածով և մեծ քննադատության է ենթարկել իր ֆուտբոլիստներին:
Ականատեսների խոսքերով, «քաղաքայինների» ֆուտբոլիստները շատ վատ տրամադրությամբ են դուրս եկել հանդերձասրահից: Միակ ֆուտբոլիստը, ով համաձայնել է հետխաղյա հարցազրույց տալ, եղել է թիմի ավագ Վենսան Կոմպանին: