«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին կարելի է դասել այնպիսի ֆուտբոլիստների շարքին, ինչպիսին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն են:
Ագուերոն «Տոտտենհեմի» դեմ երեկվա խաղի հերոսներից մեկն էր, ով դարձավ դուբլի հեղինակ: «Սիթիի» վերջին 11 խաղերում Ագուերոն դարձել է 14 գոլի հեղինակ և այժմ գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը:
Արժե նշել նաև, որ «Էթիֆադում» կայացած վերջին չորս խաղերում արգենտինացին երեք անգամ հեթ-տրիկ է ձևակերպել:
-Ագուերոն թոփ մակարդակի ֆուտբոլիստ է․ Մեսսիից և Ռոնալդուից հետո աշխարհի երրորդ լավագույն ֆուտբոլիստը: Այն խաղը, որը մենք ենք խաղում, նրան շատ հարմար է: Իր վարպետության շնորհիվ նա կշարունակի գոլեր խփել,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: