«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ քչերը կցանկանան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում հանդիպեն իր թիմին:
«ԲԿՄԱ»-ին 5:2 հաշվով ջախջախելուց հետո «քաղաքայինները» վաղաժամ ապահովեցին իրենց տեղը փլեյ օֆֆ փուլում: Եվ չնայած որ «Սիթին» նորեկ է փլեյ օֆֆում, Պելեգրինին հավատում է, շատերը չենց ցանկանա հանդիպեն իրենց:
-Կարո՞ղ ենք ավելի առաջ գնալ: Ես կարծում եմ՝ այո, սակայն սա արդեն այն մակարդակն է, որ յուրաքնչյուր թիմ կարող է և հաղթել քեզ:
Ես վստահ եմ, որ ուրախ չի լինի այն թիմը, որը 1/8-րդ եզրափակչում կհանդիպի մեզ: Մենք ուժեղ թիմ ունենք: Գլխավոր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն էր, սակայն դա միակ նպատակը չէ: Ես շատ ուրախ եմ, քանի որ այն ինչ հաջողվեց մեզ, չէր հաջողվում «Սիթիին» վերջին երկու տարիներին:
Մենք կփորձենք առաջինը լինել խմբում: Խմբի ճակատագիրը կորոշվի Մյունխենում,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում BBC-ն: