«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին աջակցել է իր թիմի դարպասապահ Ջո Հարտին և նրան կոչ է արել ապացուցել, որ Անգլիայում նա է հանդիսանում լավագույն դարպասապահը:
Շոտլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Հարտի սխալը, որը բերեց դարպասի գրավման, մի շարք խոսակցությունների առիթ դարձավ: Սակայն Պելեգրինին վստահում է իր առաջին համարին:
-Ես չեմ խոսել նրա հետ, սակայն Ջոն պետք է կանոնավոր կերպով ցույց տա, որ արժանի է լինել Անգլիայի լավագույն դարպասապահը: Նա ուժեղ դարպասապահ է, և ես նրան շատ եմ վստահում:
Յուրաքանչյուրն էլ կարող է սխալվել ինչ-որ խաղում, և ես վստահ եմ, որ Ջոն դեռ կապացուցի, թե ինչու է նա հավաքականի հիմնական դարպասապահը,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: